ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ծանրամարտիկը մոռացել է նախնիների ոգու կանչի մասին և մանդատ է ուզում

Ծանրամարտիկը մոռացել է նախնիների ոգու կանչի մասին և մանդատ է ուզում
14.11.2018 | 20:05

Քաղաքական ուժերն այսօր ներկայացրել են իրենց համամասնական ու վարկանշային ցուցակները: Ինչպեսև սպասվում էր՝ ցուցակներում տեղ են գտել անձինք, որոնց առաջադրումն անակնկալ է հասարակության համար:


«Իմ քայլը» դաշինքի ցուցակում է հայտնվել նաև, օրինակ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Առաքել Միրզոյանը, որը դեռև 2015 թ-ին ուղնուծուծով սատարում էր Հանրապետական կուսակցությանը:
Մի քանի տարի առաջ, երբ ծանրամարտիկը համալրում էր ՀՀԿ-ի շարքերը, Facebook-ի իր էջում գրել է. «Ես`Առաքել Միրզոյանս, անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը,այսօր` դեկտեմբերի 1- ին ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը` լիահույս, որ իմ համեստ ներկայությամբ կօգնեմ հայրենիքիս, կմասնակցեմ ժողովրդիս երազանքները իրագործելու արդար գործին»:


Փաստորեն՝ այժմ Առաքել Միրզոյանը մոռացել է նախնիների հայրենասեր ոգու կանչի մասին ու քաղաքական պայքարի համար ընտրել «քայլելու» տարբերակը: Ցավալի է, երբ երիտասարդները, որոնք նոր-նոր են փորձում հաստատվել քաղաքական դաշտում, այդքան կարճ ժամանակահատվածում հասցնում են բիծ թողնել դեռ չանցած ճանապարհի վրա: Եվ պարզիզ էլ պարզ է, որ երիտասարդները, որոնք այս ճամբարից մեկ այլ ճամբար են գնում, բնավ էլ ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու, այլ պատգամավորական աթոռ զբաղեցնելու միտումներ ունեն: Ի դեպ, Միրզոյանի օրինակը միակը չէ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ